Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թրամփն ամբողջ աշխարհի համար շատ դրական արդյունք Է ակնկալում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից

Թրամփն ամբողջ աշխարհի համար շատ դրական արդյունք Է ակնկալում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման արդյունքը շատ դրական Է լինելու ամբողջ աշխարհի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունիսի 12-ին Սինգապուրում ես հանդիպում կանցկացնեմ Կիմ Չեն Ընի հետ՝ ապագայում խաղաղություն ու անվտանգություն ապահովելու ամբողջ աշխարհի համար: Մեր հարաբերությունները լավն են, եւ ես հուսով եմ, որ մեզ բոլորիս ու ամբողջ աշխարհի համար ինչ-որ շատ լավ բան տեղի կունենա: Հյուսիսկորեացիները հասկանում են տեղի ունեցողի կարեւորությունն իրենց համար»,- ասել Է Թրամփը՝ Ինդիանայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:

«Ինչպես գիտեք, ֆեյքային լուրերում բոլորը պնդում են, որ նա (ԿԺԴՀ-ի առաջնորդը) մեզ կբերի միջուկային պատերազմի: Գիտեք՝ ինչն Է բերում միջուկային պատերազմների եւ այլ պատերազմների: Թուլությունը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am