Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԶՈւ ԳՇ-ն պարտավորվել է զինվորներին ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով և որակյալ սննդով. Փաշինյան

ԶՈւ ԳՇ-ն պարտավորվել է զինվորներին ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով և որակյալ սննդով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել, որպեսզի բոլոր զինծառայողներն ապահովված լինեն հիգիենիկ պարագանքերով, զինվորական հագուստով, կոշիկով ու որակյալ սննդով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով: «Առավոտյան ես ինձ մոտ էի հրավիրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին,  թիկունքային ապահովման ներկայացուցչին,  և մենք քննարկել ենք զինվորների ապահովման հարցը։ Ինչպես հիշում եք, ես խոսել եմ այն մասին, որ զինծառայողների բազմաթիվ ծնողներ ստիպված են իրենց երեխաներին ուղարկել տարբեր հիգիենիկ պարագաներ, ներքնաշորեր, կոշիկներ և այլն։ Ես այսօր առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Դիմելով զինծառայողների ծնողներին՝ ՀՀ վարչապետը շեշտեց, որ նրանք առանց այդ էլ շատ մեծ գործ են անում հայրենիքի համար, քանի որ իրենց զավակներին ուղարկել են հայոց բանակում ծառայելու: «Հետևաբար, պետությունը պարտավոր է ձեր երեխաներին ապահովել ամեն ինչով՝ սկսած հիգիենիկ պարագաներից, վերջացրած հագուստով, ներքնաշորերով և սնունդով։ Ես ձեզ կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, զինվորական հագուստ և կոշիկ և այն ամենը, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորներին: Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ իրենք ապահովված չեն այդ պարագաներով՝ հագուստով, հիգիենիկ պարագաներով,  կոշիկով, ներքնաշորով, այս պարագայում ես ձեզ կոչ եմ անում դիմել վարչապետի աշխատակազմ կամ այդ մասին բարձրաձայնել մամուլի միջոցով: Մենք մոնիթորինգ կանենք և այդ խնդիրներին լուծում կտանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավաստիացրեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պարտավորվել է զինվորներին ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչպես նաև որակյալ սննդով: «Ես ձեզ խնդրում եմ, եթե կան բողոքներ կապված սննդի հետ, դիմեք վարչապետի աշխատակազմ, որպեսզի մենք այդ խնդրով զբաղվենք։ Հիմա արդեն ստացել եմ հավաստիացումներ, որ այդ խնդիրները կլուծվեն, և եթե հանկարծ պարզվի, որ այդ հավաստիացումից հետո այդ խնդիրները չեն լուծվել, դրան կհետևի խստագույն պատասխանատվություն բոլոր այն պատասխանատուների, ովքեր պիտի լուծեին այդ խնդիրը, բայց չեն լուծել»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]