Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը մանրամասներ է փոխանցում Արցախում ունեցած հանդիպումներից

Արարատ Միրզոյանը մանրամասներ է փոխանցում Արցախում ունեցած հանդիպումներից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մանրամասներ է փոխանցում Հայաստանի խորհրդարանի պատգամավորական պատվիրակության` Արցախում ունեցած հանդիպումների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի ցիր էջի միջոցով հայտնում է, որ հանդիպել և անկեղծ ու կարևոր քննարկում  են ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, ԱԽ քարտուղարի և այլ պաշտոնատար անձանց հետ:

«Տեղեկացանք սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին։ Հավաստիացանք, որ Արցախի ՊԲ֊-ն և ՀՀ ԶՈՒ-ն փայլուն կատարում են մեր սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը: Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորություններից և զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ»,- գրել է Միրզոյանը:

Արցախ այցելած Հայաստանի խորհրդարանի պատգամավորական պատվիրակության կազմում են նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և այլ պատգամավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am