Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լապշինը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դեզիրի հետ

Լապշինը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով 
ներկայացուցիչ Դեզիրի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վիեննայում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի և նրա գրասենյակի տնօրեն Ֆրան Մարոևիչի հետ: «Այս մարդիկ ինձ շատ են օգնել դժվար ժամանակ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրառում է կատարել նա ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ հանդիպումներում նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ ցուցաբերված հանցավոր վերաբերմունքը: 

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 2018-ը հռչակում է Ադրբեջանին պատժելու տարի: Լապշինը հայտնել էր, որ պատրաստվում է ողջ աշխարհին պատմել Ադրբեջանում իր հետ տեղի ունեցածի մասին: «Ինձ անընդհատ հարցնում են, թե ինչու եմ կպել Ադրբեջանին և որն է իմ վերջնական նպատակը: Շատ պարզ: Նպատակը նրանց իրենց հանցագործությունների համար ոսկե շեկելով (Իսրայելի փողը- խմբ.) պատժելն է. դա մեկ: Երկրորդ հերթին ցանկանում եմ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե ինչ է անում Բաքվի ռեժիմը՝ ոչ միայն ինձ հետ կատարվածը, այլ այն, ինչ նա անում է իր քաղաքացիների հետ»,- ասել էր Լապշինը՝ հավելելով, որ կջնջի «այդ կասպիական երկիրն աշխարհի իմ քարտեզից»:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am