Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սուրեն Կարայանն շրջայց է կատարել հայկական կոշիկի արտադրությունում․քննարկվել են նոր արտադրանքի հիմնման հնարավորությունները

Սուրեն Կարայանն շրջայց է կատարել հայկական կոշիկի արտադրությունում․քննարկվել են նոր արտադրանքի հիմնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար  Սուրեն Կարայանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ՍՊԸ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից, Roberto Piraloff ապրանքանիշը ներկայացնող ընկերության հիմնադիր Գևորգ Իորդանյանը նշել է, որ գործարանը համալրված է արտադրության այս ոլորտում առկա ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք համապատասխանում են միջազգային ES ստանդարտներին:

Գևորգ Իորդանյանի խոսքով՝ տվյալ ապրանքանիշի հայկական կոշիկների արտահանումն աճել է ավելի քան 20%-ով, իսկ արտահանման հիմնական ուղղությունը Եվրամիության երկրներն են։ Ներկայումս ընկերությունը աշխատանքներ է իրականացնում իրացման ծավալների առավել ընդլայնման ուղղությամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում։ Սուրեն Կարայանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել ընկերության կողմից իրականացվող ծրագրերում՝ ընդգծելով հայկական կոշկագործության կարևությունը և առկա ներուժը։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս ձեռնարկության ընդլայնմամբ և Հանրապետությունում կոշիկի նոր արտադրությունների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի նաև կոշկագործության հարակից պարագաների արտադրության կազմակերպումը հիմնել Հայաստանում՝ ապահովելով կոշկագործության ամբողջական արժեշղթան։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի հետ քննարկվել են արտադրանքի ծավալների ավելացման հնարավորությունները, արտահանման ընդլայման հեռանկարները և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ կանացի կոշիկի արտադրության կազմակերպումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am