Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում իրենց անունից կեղծ հայտարարություններ չտարածել

Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում իրենց 
անունից կեղծ հայտարարություններ չտարածել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում կազմակերպության անունից կեղծ հայտարարություններ չտարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը, միությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ  վերջին շրջանում անհայտ անձինք միության անունից հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում, որոնք իրականության հետ կապ չունեն:

Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Ռուսաստանի հայերի միությունն աջակցություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը:

«Վերջին շրջանում անհայտ անձինք հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում Ռուսաստանի հայերի միության անունից: Սրա հետ կապված հրավիրում ենք ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ հանրության ուշադրությունը, որ Ռուսաստանի հայերի միության ցանկացած հայտարարություն, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությոնւները միշտ հրապարակվում են մեր կազմակերպության պաշտոնական կայքում՝ www.sarinfo.org-ում: Խնդրում ենք հայտարարությունները, որոնց սկզբնաղբյուրը Ռուսաստանի հայերի միությունը չէ, չդիտարկել որպես մեր կազմակերպության հետ կապ ունեցող կամ իրականությանը համապատասխանող»,- ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am