Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը մայիսին հարկային մուտքերի անկման մտավախություն ունի՝ ներքաղաքական իրադրությունով պայմանավորված

ՊԵԿ-ը մայիսին հարկային մուտքերի անկման մտավախություն ունի՝ ներքաղաքական 
իրադրությունով պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեն մտահոգություն ունի, որ մայիսին կարող են հարկային մուտքերի նվազում ունենալ՝ հաշվի առնելով ներքաղաքական վերջին զարգացումները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը: «Ապրիլին արտացոլվել են դրան նախորդող ժամանակահատվածի արդյունքները: Մայիսի համար մենք ունենք մտահոգություններ, քանի որ ապրիլի երկրորդ շաբաթից սկսած տեսնում ենք ֆիսկալ շրջանառությունների անկում՝ թե ՀԴՄ-ներով, թե փաստաթղթերով: Ամեն օր ավելի քիչ է արտացոլվում ու դրա պատճառը միայն տնտեսական պասիվությունը չէ, այլ այն, որ որոշ հարկ վճարողներ, օգտվելով առիթից, ՀԴՄ կտրոններ չեն խփում: Մեր խնդրանք-հորդորն է, որ անկախ այս վիճակներից, մարդիկ պահպանեն օրենքի պահանջը և վճարեն բոլոր հարկերը»,-ասաց Կարեն Բրուտյանը:

Անդրադառնալով հարցադրմանը, որ ապրիլի 20-ը նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետն է, արդյոք չվճարման դեպքեր կա՞ն, և ի՞նչ տույժ-տուգանքներ կկիրառվեն չվճարողների հանդեպ, Կարեն Բրուտյանն ասաց, որ առաջիկայում այդ մասով վերլուծություն կներկայացվի: «Անկախ այս իրադարձություններից՝ մենք ունենք օրենքներ, որոնք բոլորս պարտավոր ենք պահպանել»,-ընդգծեց պաշտոնյան՝ հավելելով, որ ֆորսմաժորային իրավիճակ չի հայտարարվել:

«Կաշխատե՞ք պարոն Փաշինյանի կառավարությունում» հարցին ի պատասխան՝ Կարեն Բրուտյանն ասաց. «Մենք մի գործընթաց ենք սկսել, որ բոլորը վճարեն բոլոր հարկերը օրենքով սահմանված կարգով թե այս կառավարությունում, թե վաղը ձևավորվող կառավարությունում: Իմ հույսն ու նպատակն այն է, որ այդ կարգախոսն իրականացվի: Ես կաշխատեմ, թե ոչ, կարծում եմ՝ բացարձակ էական չէ, կարևորը հարկերի հավաքագրման ու վճարման օրինական գործընթացը ողջ ծավալով կյանքի կոչվելն է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am