Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ-ն ընթացիկ ապրիլին անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ հավաքագրել է 12 միլիարդ դրամով ավելի եկամուտ

ՊԵԿ-ն ընթացիկ ապրիլին անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 
հավաքագրել է 12 միլիարդ դրամով ավելի եկամուտ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեն ապրիլին հավաքագրել է 130 միլիարդ դրամ եկամուտ, որով կատարողականը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գերազանցվել է շուրջ 12 միլիարդ դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը: Նրա խոսքով՝ ապրիլին հարկային մարմինների կողմից հավաքագրվել է 108, մաքսային մարմինների կողմից՝ 22 միլիարդ դրամ եկամուտ: Հարկ վճարողների բանկային հաշիվներին ԱԱՀ ետվերադարձը կազմել է 10 միլիարդ դրամ, որով ապրիլին զուտ հավաքագրումը կազմել է 120 միլիարդ դրամ: «Այս արդյունքները, որոնք ապահովվել են, նախևառաջ հարկ վճարողների վարքագծի բարելավման հետևանք է, ՊԵԿ-ի կողմից դեռևս 2016-ի հոկտեմբերից սկսած ստվերի դեմ պայքարի համակարգային աշխատանքի արդյունք»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է հունվար-ապրիլին, ապա ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 418.5 միլիարդ դրամ եկամուտ, ետ վերադարձվել 29.3 միլիարդ՝ ԱԱՀ-ի տեսքով: Կարեն Բրուտյանի խոսքով՝ 2018 թվականի «Բյուջեի մասին» օրենքով հունվար-ապրիլին սահմանված զուտ եկամուտների ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 14.1 միլիարդ դրամով:

Պաշտոնյան հույս հայտնեց, որ այս միտումների պահպանման դեպքում ընթացիկ տարում բյուջետային եկամուտների ապահովման որևէ տիպի ռիսկ չի առաջանա:

Ներկայացված տվյալներն ապրիլի 27-ի դրությամբ են, քանի որ ամիսն ամփոփվում է այսօր: Մինչև օրվա վերջ մուտքերը լիովին կանխատեսելի են՝ ըստ Բրուտյանի:

2017 թվականի պետական բյուջե հավաքագրվել է 1 տրիլիոն 201.6 միլիարդ դրամ հարկային եկամուտ: 2016-ի համեմատ 2017-ին հարկային եկամուտներն աճել են շուրջ 124.7 միլիարդ դրամով կամ 11.6 տոկոսով: Պետական բյուջեից հարկ վճարողներին ԱԱՀ վերադարձը կազմել է 60 միլիարդ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am