Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են, թե որ շոկոլադն Է օգտակար առողջության համար

Գիտնականները պարզել են, թե որ շոկոլադն Է օգտակար առողջության համար

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադի գործածումը բարելավում Է իմունիտետը եւ բարձրացնում ուղեղի ակտիվությունը: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Լոմա Լինդա համալսարանի բժիշկները, նրանց աշխատության մասին գրել Է EurekAlert-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրենց աշխատությունում գիտնականները կենտրոնացել են օրգանիզմի վրա կակաոյի ազդեցության վրա, մինչդեռ նախորդ հետազոտությունները վերաբերում Էին առավելապես մարդու վրա շաքարի ներգործության ուսումնասիրմանը: Հետազոտության ընթացքում պարզվել Է, որ առնվազն 70 տոկոս կակաոյի պարունակությամբ շոկոլադի ամենօրյա գործածումը դրական ազդեցություն Է գործում մարդու իմունիտետի վրա: Գիտափորձերը ցույց են տվել, որ շոկոլադը բարելավում Է միբջիջային ազդանշանային ուղիները, որոնք մասնակցում են իմունային հակազդման համար պատասխանատու T-բջիջների ակտիվացմանը:

Բացի դրանից, ընդամենը 48 գրամ շոկոլադի գործածումը բավական Է ուսուցման եւ մտապահելու ունակության բարելավման համար: Այսպես, ԷլեկտրաԷնցեֆալոգրաման ուղեղի ակտիվության բարձրացում Է բացահայտել գամմա-տիրույթում (25-ից մինչեւ 100 հերց հաճախությունում):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am