Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տիմոշենկոն գլխավորել Է նախագահական վարկանիշը Ուկրաինայում՝ հավաքելով ձայների 14 տոկոսը

Տիմոշենկոն գլխավորել Է նախագահական վարկանիշը Ուկրաինայում՝ հավաքելով ձայների 14 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախագահական վարկանիշի առաջատարն Է շուրջ 14 տոկոս աջակցությամբ, պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 9 տոկոսը:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հետազոտության տվյալները, որոնք ապրիլի 26-ին ներկայացվել են մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականի գարնանը: Մասնավորապես, հարցման արդյունքների համաձայն, այն մասնակիցների թվում, որոնք մտադիր են մասնակցել քվեարկությանը եւ արդեն որոշում են կայացրել ընտրություն կատարելու հարցում, Տիմոշենկոյի օգտին պատրաստ Է քվեարկել 14 տոկոսը, Ուկրաինիայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 11 տոկոսը, Պորոշենկոյի, ուկրաինական խորհրդարանում «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոյի եւ երգիչ Սվյատոսլավ Վակարչուկի օգտին՝ 9-ական տոկոսը, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյիեւ շոումեն Վլադիմիր Զելենսկու օգտին՝ 8-ական տոկոսը, իսկ «Հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Վադիմ Ռաբինովիչի օգտին՝ 6 տոկոսը:

Սոցիոլոգիական հարցման կազմակերպիչների տվյալներով՝ արդյունքները վկայում են այն մասին, որ նախագահի ընտրություններում կլինի երկրորդ փուլ: Այն նշանակվում Է, եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստանում 50 տոկոսից ավելի ձայն: Հարցմանը, որն անցկացվել Է ապրիլի 10-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակաշրջանում, մասնակցել են Ուկրաինայի 6 հազար չափահաս բնակիչներ երկրի ամբողջ տարածքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am