Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականներն ընկճախտից խուսափելու դյուրին միջոց են գտել

Գիտնականներն ընկճախտից խուսափելու դյուրին միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկական ակտիվությունն օգնում Է ընկճախտից խուսափել ցանկացած տարիքում: Դա պարզել են ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Շվեդիայի եւ Ավստրալիայի մի խումբ գիտնականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է EurekAlert!-ը:

Գիտնականները համադրել են 49 ուսումնասիրությունների արդյունքները, որոնք անցկացվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Բժիշկներն ավելի քան յոթ տարի հետեւել են հոգեպես առողջ գրեթե 177 հազար մարդկանց եւ պարզել, որ ֆիզիկական բեռնվածության բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի քիչ են ենթակա ընկճախտի առաջացման ռիսկին՝ անկախ սեռից, տարիքից եւ աշխարհագրությունից:

Հետազոտողները չեն դադարեցնում հետազոտությունը եւ ապագայում կփորձեն որոշել Էներգածախսումների նվազագույն անհրաժեշտ մակարդակը մենթալ հիվանդության զարգացումը կանխելու համար: Նրանք հույս ունեն, որ դիտարկումների ներկայացված արդյունքները կնպաստեն առողջ կենսակերպի տարածմանը: Հետազոտության արդյունքները հրապարակված են գիտական Հոգեբուժության ամերիկյան գիտական հանդեսում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am