Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել երեք ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ. կա տուժած

Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել երեք ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ. 
կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունն ապրիլի 25-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող Սահմանադրական դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք և կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Honda Elysion» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս.) և «Mercedes E350» մակնիշի (վարորդը՝ Կ. Կ., 1992 թ.) ավտոմեքենաները, այնուհետև «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mazda» մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մ. Բ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am