Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիմնական միջոցառումը տեղի ունեցավ Հերհերի ձորում

Շիրակում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիմնական միջոցառումը 
տեղի ունեցավ Հերհերի ձորում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի հիմնական միջոցառումը տեղի է ունենում Հերհերի (Ջարդի) ձորի տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում է նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:

«Թուրքերը ոչ միայն ցեղասպանության են ենթարկել Արևմտյան, այլ նաև Արևելյան Հայաստանի բնակչությանը, որտեղ մտնում է նաև Ալեքսանդրապոլի գավառը: Այս տարածքի՝ ներկայիս Շիրակի ու Լոռու մարզերի հարևան գյուղերի բնակիչներին բերել և կոտորել են, և դա է պատճառը, որ այսօր տարածքը կոչվում է նաև Ջարդի ջոր»,-«Արմենպրես»-ի թղթակցին պատմեց պատմաբան Գագիկ Համբարյանը: Իսկ այն, որ հայը միշտ պետք է պահանջատեր լինի այս հարցի նկատմամբ, «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Բնական է՝ օրը ոգեշնչման խորհուրդ ունի: Հատկապես այն մարդիկ, ովքեր արմատներով Արևմտյան Հայաստանից են, հիշում են ինչքան անմեղ զոհեր տվեցինք: Այսօր, տարիներ անց, մեր հարևան ժողովուրդը պետք է հասկանա ու ընդունի ցեղասպանությունը: Դա իրեն էլ է պետք՝ այլևս նորերը չկրկնելու համար»,-նշեց Գյումրու քաղաքապետը: «Կորցրել ենք մեր հայրենիքի ու ժողովրդի զգալի մասը:

Այսօր մեր ժողովուրդը ոչ միայն պետք է սգա, այլև ունենք կորցրած իրավունքներ և պետք է պայքարենք այդ իրավունքների վերականգնման համար: Մենք ունեցել ենք երկիր, մենք ունենք իրավունք, և մենք կարող ենք պահանջել մեր իրավունքների վերականգնումը»,-լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Օրվա ընթացքում, ինչպես միշտ, մարդաշատ է այս վայրը՝ մարզային ու քաղաքային իշխանությունների, հասարակական կառույցների, բուհերի ներկայացուցիչները հավաքվում են տարածքում տեղադրված անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ՝ ծաղիկներ դնելու ու մեկ րոպե լռությամբ հարգելու ինչպես օսմանյան Թուրքիայի, այնպես էլ ավելի ուշ՝ քեմալական Թուրքիայի կողից զոհ դարձածների հիշատակը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am