Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կենսաբանները մկներին մարդու փոքրիկ ուղեղ են փոխպատվաստել

Կենսաբանները մկներին մարդու փոքրիկ ուղեղ են փոխպատվաստել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները մկներին մարդու ուղեղի բջիջներ են փոխպատվաստել եւ ուսումնասիրել, թե վիրահատությունն ինչպես Է ազդել դրանց վարքի վրա: Հետազոտությունը հրապարակված Է Nature Biotechnology հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կենսաբանները փորձանոթում մարդու ուղեղի՝ ոսպի հատիկի չափով օրգանանմաններ են աճեցրել եւ փոխպատվաստել մկան գլխում: «Մինի-ուղեղը» մասնակիորեն փոխարինել Է կրծողների սեփական ուղեղին: Արդյունքում նյարդային բջիջները ոչ միայն չեն ոչնչացել, այլեւ սկսել են զարգանալ. 233 օր անց դրանց կառուցվածքը եւ հասունությունը համեմատելի են եղել նորածնի ուղեղի հետ:

«Մարդկային» ուղեղով մկների վարքը չի տարբերվել սովորականից: Սկզբում փորձակենդանիներն սկսել են ավելի լավ անցնել հիշողության թեստերը, բայց ի վերջո վերադարձել են իրենց համար ստանդարտ ցուցանիշներին: Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյուքները կարող են հեղաշրջում կատարել ռեգեներատիվ բժշկության բնագավառում. աճեցված բջիջները կարելի կլինի օգտագործել մարդկանց փոխպատվաստելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am