Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Էջմիածնում երկրապահ կամավորականի են դանակահարել. հիվանդանոցում նա մահացել է

Էջմիածնում երկրապահ կամավորականի են դանակահարել. հիվանդանոցում նա 
մահացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահին կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Ապրիլի 23-ին մենք ահազանգ ենք ստացել Էջմիածին քաղաքի «Վաղարշապատ» ԲԿ-ից, որ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա տղամարդ, ում մոտ ախտորոշել են կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք»,- նշեց Տռուզյանը և հավելեց, որ նա նույն օրը 21:45-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:

Տղամարդը Էջմիածին քաղաքի բնակիչ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանն է և նախնական տվյալներով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը ստացել է Էջմիածնի հրապարակում:

Հարուցվել է քրեական գործ դիտավորյալ սպանության 104-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է քննություն:

Մամուլի տեղեկությունների համաձայն, դանակահարությունը կատարվել է էջմիածինցի ցուցարարներից մեկի կողմից, որի հետ վիճաբանության մեջ է մտել Նվեր Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am