Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գնումների գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է թարմացված gnumner.am կայքում

Գնումների գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է թարմացված 
gnumner.am կայքում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունը պետական գնումների թափանցիկությունն ապահովելու և անհրաժեշտ տեղեկատվությունը քաղաքացիներին հասանելի դարձնելու նպատակով թողարկել է թարմացված gnumner.am կայքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: «Gnumner.am թարմացված կայքը տեղեկատվական է, ոչ թե գործառնական: Այն մասնակիցներին, հասարակ քաղաքացիներին թույլ է տալիս հասկանալ՝ ինչպիսի օրենսդրական դաշտ ունենք, ծանոթանալ գնումների մասին հայտարարություններին Կայքում տեղադրված են նաև ձեռնարկներ, թե ինչպես մասնակցել այդ գործընթացին, ինչպես իրականացնել գնումներ»,-ասաց փոխնախարարը:

Կարեն Թամազյանը հիշեցրեց, որ անցած տարի ուժի մեջ մտավ «Գնումների մասին» նոր օրենքը, որով կտրուկ ավելացավ թափանցիկությունը, հասարակության ներգրավվածությունը բոլոր գործընթացներում: «Մեր նպատակն էր հնարավորինս ավելի թափանցիկ, ավելի մատչելի համակարգ ստեղծել ու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով այն ավելի հասանելի դարձնել մեր բոլոր քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին»,-հավելեց պաշտոնյան:

Կայքը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ հնարավորություն տալով դրսում գտնվող կազմակերպություններին, որոնք ցանկանում են մասնակցել հայաստանյան գնումներին, տեղեկանալ մանրամասների մասին:

Փոխնախարարը նշեց նաև, որ մինչ տարեվերջ կայքում կներդրվի վերլուծական գործիք, որը ևս ուղղված կլինի թափանցիկության բարձրացմանը: Ցանկացողները կկարողանան տեսնել, թե որ ընկերությունը քանի անգամ է հաղթել գնումների գործընթացում, ինչ ապրանքներ է մատակարարում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am