Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է, փաստաբանը ներգրավված է. Դավիթ Հարությունյան  

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է, փաստաբանը ներգրավված է. Դավիթ 
Հարությունյան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պահման վայրը հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե նա այս պահին, արդյոք, օրինաչա՞փ է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից հետո նրա պահման վայրը ընտանիքի անդամներին հայտնի չէ:

«Ինչքանով ես տեղեկացված եմ, տեղը հայտնի է, փաստաբանը ներգրավված է»,-ասաց նա:

Մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան՝ նա հավելեց.

«Կոնկրետ տեղը ես ինքս չգիտեմ: Ես հարցրել եմ իրավապահներին, թե արդյոք տեղեկացվա՞ծ է ընտանիքը, եւ ներգրավվա՞ծ է փաստաբան, ինձ պատասխանեցին՝ այո,  փաստաբանը ներգրավված է որպես պաշտպան եւ իրականացնում է համապատասխան գործողություններ: Այդ հարցին, երեւի,  ավելի ճշգրիտ կարող են պատասխանել իրավապահ մարմինները, որոնք տվյալ պարագայում չեն ենթարկվում Արդարադատության նախարարությանը»,-նշեց Դավիթ Հարությունյանը:  

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ից Երևանում ակցիաներ է կազմակերպում՝ դրանք անվանելով քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ: Յուրաքանչյուր օր մարդիկ դուրս են գալիս փողոց, փորձում դադարեցնել երթևեկությունը, շարժվում երթերով: Ապրիլի 22-ին Փաշինյանը ձերբակալվել է ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am