Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարող կուսակցության թեկնածուն հաղթանակ Է տարել Պարագվայի նախագահական ընտրություններում

Կառավարող կուսակցության թեկնածուն հաղթանակ Է տարել Պարագվայի նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարագվայում կառավարող «Կոլորադո» պահպանողական կուսակցության թեկնածուն՝ Մարիո Աբդո Բենիտեսը հաղթանակ Է տարել նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 22-ին հայտնել Է հանրապետության ընտրական պալատի նախագահ Հայմե Բեստերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ ընտրողների ձայների 99,48 տոկոսի հաշվումից հետո կառավարության կողմնակցի օգտին քվեարկել Է 46,44 տոկոսը: «Մեծ նորացված ազգային դաշինք» ընդդիմադիր կոալիցիայից նրա հիմնական մրցակցի՝ Էֆրաին Ալեգրեին աջակցել Է 42,74 տոկոսը: Ընտրողները պետք Է ընտրեին պետական բարձրագույն պաշտոնի 10 հավակնորդներից մեկին: Պարագվայում ձայնի իրավունք ունի ավելի քան 4,3 մլն քաղաքացի: Հանրապետության օրենսդրությունը երկրորդ փուլի անցկացում չի նախատեսում: Նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը պետք Է կայանա օգոստոսի 15-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am