Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկը

Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքի մի խումբ մասնակիցներ փակել են Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցարարները տարածքի աղբամաններն ու նստարանները տեղաշարժելու միջոցով փակել են փողոցն ու մեքենաներին թույլ չեն տալիս անցնել: Այդ հատվածում այս պահին ոստիկաններ չկան:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: «Արմենպրես»-ը-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Էրեբունիում ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

ՀՀ արդարադատության նախարարությունն հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում է հրապարակել: Նախարարությունը հիշեցրել է, որ հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության որոշմանը չենթարկվելու կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am