Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գեղարքունիքում տեղացած ձյունը սպառնում է կորիզավոր ծառատեսակների պտղակալմանը

Գեղարքունիքում տեղացած ձյունը սպառնում է կորիզավոր ծառատեսակների պտղակալմանը

ԳԱՎԱՌ,21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ ապրիլի 21-ի գիշերվանից ձյան տեսքով տեղումներ են եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Գավառի,Վարդենիսի, Մարտունու, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջանների համայնքապետարաններից, ձյան շերտն ապրիլի 21-ի առավոտվա ժամերին արդեն ծածկել է գետինը 10-15 սանտիմետրի չափով, իսկ տեղումները շարունակում են առատորեն թափվել:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ձյան շերտը ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի վիճակ է ստեղծել Մարտունու եւ Սեւանի տարածաշրջաններում, որտեղ այժմ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման աշխատանքներ:

Իսկ, ընդհանուր առմամբ, ճանապարհները բաց եւ երթեւեկելի են, առայժմ զերծ մերկասառույցից: Տեղացած ձյունը հիմնականում սպառնալիք է ստեղծել կորիզավոր պտուղների՝ ծիրանի, դեղձի եւ սալորի ծառերի պտղակալման համար, որոնք գտնվում են ամբողջովին ծաղկած վիճակում ու այժմ հայտնվել են ձյան ծանր բեռան տակ:«Վտանգն առկա է սառնամանիքի դեպքում, հատկապես հերթական գիշերային ժամերի ընթացքում: Շատ առատ բերք էին խոստանում այգիները, սակայն անակնկալ տեղացած ձյունն ու ջերմաստիճանի կտրուկ անկումը կարող են ոչնչացնել կորիզավոր ծառատեսակների բերքն ամբողջությամբ»,-նշեց անտառագետ-անտառաբույծ Համլետ Ղիմոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]