1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպքը

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների 
համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, բացահայտել և կանխել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման հերթական դեպքը։

Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմինների էլեկտրոնային փոստերին Նիդեռլանդների Թագավորությունում գրանցված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր պարունակող էլեկտրոնային նամակներ, որոնք հնարավորություն են տալիս համակարգչային ցանցերում պահվող տեղեկատվությունը գաղտնի պատճենահանելու և Ավստրալիայում գրանցված IP-հասցեի սերվերին փոխանցելու։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի և ցանցերի աշխատանքին անօրինական միջամտությունն անհապաղ խափանվել է՝ հիշյալ վնասաբեր ծրագրերը վնասազերծվել են, և տեղեկատվության արտահոսքը կանխվել է։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի («Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը») հատկանիշներով քննվող քրեական գործով ուղարկվել են իրավական օգնության միջնորդություններ, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավասու մարմինների ներգրավմամբ ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ վերը նշված վնասաբեր ծրագրերը մշակող և օգտագործող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: 

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]