Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հինգերորդ տարին անցկացվող «In Tour Expo»-ն ներքին սպառողի և զբոսաշրջային կազմակերպությունների հանդիպման վայրն է

Հինգերորդ տարին անցկացվող «In Tour Expo»-ն ներքին սպառողի և զբոսաշրջային 
կազմակերպությունների հանդիպման վայրն է

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ անցկացվում է սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման արարողությանը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են զբոսաշրջության ոլորտի հանդեպ հանրային հետքրքրվածության մեծացմանն ու քաղաքացիների կողմից երկրի գրավչություններին ծանոթանալուն: «Ներքին զբոսաշրջության զարգացումը ընդհանրապես զբոսաշրջության զարգացման գրավականներից է: Արդեն հինգ տարի է, այս ցուցահանդեսը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և սպառողների շփման լավագույն վայրն է դարձել, մասնավոր հատվածը հնարավորություն է ստանում շփվել պետական հատվածի հետ ու քննարկել ոլորտին առնչվող հարցեր»,-նշեց պաշտոնյան՝ հավելելով, որ մասնակցում են նաև զբոսաշրջային գործակալություններ նաև Արցախից:

Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ տարեց տարի այս ցուցահանդեսն ավելի մեծ մասշտաբ է ստանում, որին այս տարի մասնակցում է 80 ներկայացուցիչ Հայաստանից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից: Նա հույս հայտնեց, որ այս ցուցահանդեսը հաջորդ տարիներին էլ ավելի կընդլայնի  աշխարհագրությունը և կդառնա տարածաշրջանային կարևոր հարթակ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը ողջունելի համարեց սպորտային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացումը հատկապես արդեն 5 տարվա փորձ ունեցող ցուցահանդեսին զուգահեռ: «Այս օրերին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն աշխատում է Հայաստանում սպորտային զբոսաշրջային հայեցակարգի մշակման ուղղությամբ»,-տեղեկացրեց Աստղիկ Մարտիրոսյանը:

«In Tour Expo» և «SportWay» ցուցահանդեսներն անցկացվում են ապրիլի 20-22-ին: «InTour Expo» ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

«SportWay» ցուցահանդեսը առողջ ապրելակերպ նախընտրողների համար է: Ցուցահանդեսի ընթացքում գործում են սպորտային առաջարկներ՝ մարզական ինչ ակումբ հաճախել, ինչ առողջ սնունդ օգտագործել եւ այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]