ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում մի խումբ անձանց միջև ծեծկռտուքի և դրա ընթացքում lragir.am տեղեկատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ բռնություն կիրառելու միջոցով մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ lragir.am-ի հրապարակումը ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում մի խումբ անձանց միջև ծեծկռտուքի և դրա ընթացքում lragir.am տեղեկատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ բռնություն կիրառելու միջոցով մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ lragir.am-ի հրապարակումը, ինչպես նաև Այվազովսկու փողոցում անչափահաս ցուցարարներին քաղաքացիական հագուստով անձանց կողմից մահակով ծեծի ենթարկելու վերաբերյալ hrapарak.am-ի հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և միջադեպերի մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- նշել է Աբրահամյանը: