Հասարակական

Որոշ լրագրողներ անտեսում են Ոստիկանության խնդրանքը և խոչընդոտում  ծառայողների պարտականությունների կատարմանը. Ահարոնյան

1 րոպեի ընթերցում

Որոշ լրագրողներ անտեսում են Ոստիկանության խնդրանքը և խոչընդոտում  ծառայողների պարտականությունների կատարմանը. Ահարոնյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է լրագրողներին պահպանել ողջամիտ հեռավորություն հավաքի վայրից՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերիվարչությանպետԱշոտԱհարոնյանը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի լրագրողներ, իմ լավ բարեկամներ, խնդրում եմ կատարեք ձեր աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով, մի դարձեք կողմ կամ էմոցիա տարածող, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձրակարգ մասնագիտական աշխատանքը. երբ այն իրոք այդպիսին է, իսկապես պահանջված և գնահատելի է:

Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը:

Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման գործողություններից, քանի որ ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից»,- ասել է Ահարոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում