1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը

Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի վաղ արված կոչերին, Երևանի տարբեր հատվածներում փակում են փողոցները, իրականացնում հարակից շենքերի ու շինությունների ազատ ելումուտին, այլ քաղաքացիների, ավտոտրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին խոչընդոտող հակաօրինական գործողություններ: 

Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների մուտքն ու ելքը: 
Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածք ազատ մուտքն ու ելքը: 

Կոչ ենք անում ապօրինի հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը՝ վերոնշյալ իրավախախտումները կատարելու համար համաչափ իրավական ներգործության միջոցների կիրառումից խուսափելու նպատակով: 

Միաժամանակ ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]