Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա. Սուրեն Կարայան

Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա. Սուրեն Կարայան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահ է, որ վերջին օրերին տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման վրա: «Եթե դուք հետևում եք միջազգային լրատվությանը, երևի տեղյակ եք, որ որոշ երկրներ հայտարարել են ու կոչ են արել իրենց քաղաքացիներին ՀՀ չայցելել, քանի որ դա անվտանգ չէ: Իսկ մենք մեր բազմաթիվ ու երկարատև ջանքերի շնորհիվ այն ցուցանիշին էինք կարողացել հասնել, որ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ն զբոսաշրջության համար ամենաանվտանգ երկրներից էր համարվում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կարայանը:

Ըստ նրա՝ հյուրանոցներից և տուրիստական կազմակերպություններից իրենք տեղեկացել են, որ արդեն իսկ որոշակի կորուստներ եղել են, ու զբոսաշրջիկների մի մասը հրաժարվել է գալ Հայաստանի Հանրապետություն:

«Եթե այս ամենը շարունակվի, ականատես կլինենք, թե ինչ բացասական ազդեցություն սա կարող է թողնել տնտեսության վրա: Եթե այն լիներ տրամաբանական և չխանգարեր երկրի բնականոն զարգացմանը, ապա տնտեսության վրա գրեթե չէր ազդի, բայց այն պարագայում, երբ պարալիզացվում է քաղաքային տրանսպորտը, զբոսաշրջիկների երթևեկությունը, դա իր բացասական ազդեցությունը կունենա», - նշեց Կարայանը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am