Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Հովհաննես Համբարձումյանը երկար դադարից հետո կրկին մասնակցել է «Վարդարի» խաղին  


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը տևական դադարից հետո կրկին հանդես է եկել «Վարդարի» կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվել է «Շկենդիա»-ին: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը եղել է «Վարդարի» մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Հովհաննես Համբարձումյանը, ով տևական ժամանակ չէր խաղում, խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսում:

Այս տուրցի հետո «Վարդարը» երկրորդ տեղում է:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ