Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ի Սենատի անդամներին թույլատրեցին իրենց նորածիններին բերել նիստերին

ԱՄՆ-ի Սենատի անդամներին թույլատրեցին իրենց նորածիններին բերել նիստերին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ապրիլի 19-ին ուղղումներ Է կատարել իր կանոնակարգում՝ թույլատրելով վերին պալատի անդամներին՝ նորածին երեխաներին իրենց հետ բերել նիստերին: Դրանց հեղինակը Իլինոյսի նահանգից սենատոր-դեմոկրատ Թեմմի Դաքուորթն Է, որը դարձել Է ամերիկացի առաջին սենատորը, ով երեխա Է ծնել իր լիազորությունների կատարման ժամանակաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համապատասխան բանաձեւն ընդունվել Է միաձայն:

Տեքստի համաձայն, օրենսդիրներին թույլատրվում Է իրենց մինչեւ մեկ տարեկան երեխաների հետ ներկա լինել դահլիճում քվեարկության ժամանակ: Ապրիլի 9-ին Դաքուորթը դուստր Է ունեցել, որին անվանել են Մեյլի Փիռլ Բոուլսբի: Առաջիկա երեք ամսվա համար օրենսդիրը պլանավորում Է արձակուրդ վերցնել երեխային խնամելու համար:

Ընդսմին Դաքուորթն ավելի վաղ հայտարարել Է, որ, այդուամենայնիվ, պատրաստվում Է կարեւոր օրինագծերի շուրջ քվեարկությունների ժամանակ կամ երբ իր ներկայությունն անհրաժեշտ Է կուսակիցներին, հայտնվել Սենատում: Բայց նա չի կարող երկար ժամանակ մենակ թողնել դստերը: Դա Էլ հենց օրենսդրին դրդել Է բանաձեւի նախագիծ ներկայացնել հին կանոնի չեղարկման վերաբերյալ, որը սենատորներին արգելում Է նիստերին գալ իրենց երեխաների հետ:

Դաքուորթի կարծիքով՝ այժմ այն միայն խանգարում Է աշխատել պալատի՝ ծնող դարձած անդամներին: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու կուսակցություններից իմ գործընկերներին, հատկապես կանոնակարգի գծով կոմիտեի ղեկավարությանը այն բանի համար, որ նրանք օգնեցին Սենատին 21-րդ դար մտնել՝ ընդունելով, որ հենց նոր ծնող դարձած մարդիկ պարտականություններ ունեն նաեւ աշխատանքում»,-ասված Է բանաձեւի հեղինակի հայտարարության մեջ:

Ընդ որում՝ նա ինքը չի կարողացել ներկա լինել նիստին: 50-ամյա Դաքուորթը ամերիկացի քաղաքական ու հասարակական գործիչ Է, իրաքյան պատերազմի վետերան: Իր բանակային կարիերան նա սկսել Է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում՝ ավարտելով օդաչուական ուսումնարանը եւ դառնալով օդաչու: 2004 թվականի նոյեմբերի 12-ին նրա ուղղաթիռը խփվել Է, ինչի հետեւանքով Դաքուորթը կորցրել Է զույգ ոտքերը եւ այն ժամանավանից տեղաշարժվում Է պրոթեզների օգնությամբ, իսկ երբեմն Էլ՝ հաշմանդամի սայլակով: 2013-ից մինչեւ 2016 թվականը նա Ներկայացուցիչների պալատի անդամ Էր, իսկ 2016 թվականին ընտրվել Է Սենատում՝ դառնալով առաջին սենատորը, որը երեխա Է ծնել իր լիազորությունների կատարման ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am