Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանը «երկիր-օդ» դասի նոր հրթիռային համակարգ Է ներկայացրել. IRNA

Իրանը «երկիր-օդ» դասի նոր հրթիռային համակարգ Է ներկայացրել. IRNA

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Բանակի օրվա առթիվ անցկացված զորահանդեսի ընթացքում ներկայացրել Է հակաօդային պաշտպանության «Կամին-2» նոր համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է IRNA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ «Կամին-2» համակարգը նախատեսված Է ցածր բարձրության վրա անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար:

Նշվում Է, որ «Կամին-2»-ը ՀՕՊ-ի՝ գործողության փոքր ու միջին շառավղով «Մերսադ» համակարգի կատարելագործված տարբերակն Է, որն Իրանի կողմից մշակվել Է 2010 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am