Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտունիում երեք անձ է թունավորվել շմոլ գազից

Մարտունիում երեք անձ է թունավորվել շմոլ գազից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում ապրիլի 16-ին, ժամը 4։05-ին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Անուշ Վ.-ն, 2004 թ. ծնված Արա Ա.-ն և 2008 թ. ծնված Աշոտ Ա.-ն:

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, ապրիլի 15-ին, ժամը 23։30-ի սահմաններում, իրենց խոհանոցում գտնվող ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am