Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հաջորդ տարի անցկացվելու է բնակչության ֆինանսական գրագիտությունն ուսումնասիրող սոցիոլոգիական հարցում

Հաջորդ տարի անցկացվելու է բնակչության ֆինանսական գրագիտությունն 
ուսումնասիրող սոցիոլոգիական հարցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի` 2019 թվականին, բնակչության ֆինանսական գրագիտությունը ուսումնասիրող սոցիոլոգիական հարցում կանցկացվի: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: «Նմանատիպ հարցումներ անցկացվել են Համաշխարհային բանկի, OCED/INFE ֆինանսական գրագիտության միջազգային ցանցի կողմից, իսկ ամենահիմնարարը Կենտրոնական բանկի կողմից իրականացված հարցումն էր 2014-ին: Համաձայն այդ հետազոտության` 18-ից բարձր բնակչության 44 տոկոսը ֆինանսապես գրագետ է: Հաջորդ տարի մենք կազմակերպելու ենք նմանատիպ հարցում, քանի որ 5 տարին մեկ են անցկացվում դրանք»,-նշեց ԿԲ խորհրդի անդամը: Սոցիոլոգիական հարցումը կներառի ամբողջ Հայաստանը` իրականացված ներկայացուցչական սկզբունքով:

ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր Սևակ Միքայելյանն էլ նշեց, որ անընդհատ անցկացվում են ընթացիկ հարցումներ այս կամ այն միջոցառումների արդյունքների գնահատման, դրանց շտկման նպատակով: «Թերթիկներ են բաժանվում միջոցառումների մասնակիցներին, որոնցով չափում ենք նրանց բավարարվածության չափը, որպեսզի բարելավենք միջոցառումների ընթացքը, ավելի հարմարեցնենք լսարանի պահանջներին»,-նշեց Սևակ Միքայելյանը:

Ապրիլի 16-ին մայիսի 30-ին հինգերորդ անգամ կանցկացվի ֆինանսական նոր գիտելիքի և հմտությունների զարգացմանն ուղղված «Իմ ֆինանսների ամիս 2018» ծրագիրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am