Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանի ԿԲ-ն կայուն Է համարում արժութային շուկայի իրադրությունը

Ռուսաստանի ԿԲ-ն կայուն Է համարում արժութային շուկայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի բանկը բավականաչափ կայուն Է համարում երկրի արժութային շուկայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Քսենյա Յուդաեւան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արժութային շուկայում մենք բավականաչափ հավասարակշռված իրադրություն ենք տեսնում, մշտապես եղել են արժույթի վաճառքի եւ գնման առաջարկություններ… Ռուբլու փոխարժեքի փոփոխականությունը չի գերազանցել այն արժեքները, որոնք դիտվում Էին փոփոխականության աճի նախորդ շրջաններում»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով «Գանձապետարան 2018» բանկային համաժողովում:

Նրա խոսքով՝ առավել սթրեսային օրերին՝ ապրիլի 9-ին եւ 10-ին, իրացվելիության ցուցանիշները ցածր Էին վերջին ամիսների համար սովորական ցուցանիշներից, բայց դրանք Էապես ավելի լավ Էին, քան փոփոխականության աճի անցած շրջաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am