Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դպրոցում ֆինանսական գրագիտությունը բարձրացնող ծրագրի փորձնական փուլը կայացել է. սեպտեմբերից ևս 350 դպրոց կմիանա ծրագրին  

Դպրոցում ֆինանսական գրագիտությունը բարձրացնող ծրագրի փորձնական փուլը կայացել է. սեպտեմբերից ևս 350 դպրոց կմիանա ծրագրին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք ուսումնական տարվանից Հայաստանի շուրջ 350 դպրոցներում կներդրվի աշակերտների ֆինանսական գրագիտությունը բարձրացնող կրթական ծրագիր: Ներկայում 13 դպրոցում արդեն իսկ իրականացվում է ֆինանսական կրթության փորձնական փուլը, որի վերջնական արդյունքների ամփոփումը կիրականացնեն շուտով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության  նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:
Պաշտոնյայի խոսքով` փորձնական փուլին մասնակից ուսուցիչների և տնօրենների հետ բաց և ազատ քննարկումներն ու արձանագրված արդյունքները հաշվի առնելով, կարող են ասել, որ փորձնական փուլը կայացել է: «2015 թվականից աշխատում ենք Կենտրոնական բանկի հետ ֆինանսական կրթությունը դպրոցներում ներդնելու ուղղությամբ: Մշակվել է գործողությունների պլանը, ընտրվել են առարկաներ, որոշվել է գնալ ինտեգրման ճանապարհով, քանի որ շատ հագեցած ուսումնական պլան ունենք, նոր ծանրաբեռնվածություն ավելացնելու ցանկություն ու հնարավորություն չունենք: Տարրական դպրոցում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա» առարկաներն են ընտրվել, հիմնական դպրոցում` «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», ավագ դպրոցում` «Հասարակագիտություն» և «Հանրահաշիվ» առարկաները»,-ասաց ԿԳՆ պաշտոնյան:
Սյուզաննա Մակյանը տեղեկացրեց նաև, որ այդ նպատակով վերապատրաստվել են դպրոցների ուսուցիչները, մշակվել են ձեռնարկներ և ուսումնաօժանդակ գրականություն: «Նախատեսում ենք հանրապետության շուրջ 350 դպրոցներում սեպտեմբերից ներդնել այս ծրագիրը: Դա նշանակում է, որ 350 դպրոցի այն առարկաների, որոնք ես արդեն նշեցի,  ուսուցիչները վերապատրաստվելու են, բոլոր դպրոցները ապահովվելու են ուսումնաօժանդակ գրականությամբ»:

Ֆինանասական կրթությունն իրականանում է 7 թեմաների շուրջ, որոնք ընդհանուր են 2-11-րդ դասարանցիների համար`պարզից բարդ սկզբունքով: Աշակերտները գիտելիքներ են ձեռք բերում ընդհանուր տնտեսագիտության, անձնական բյուջեի, խնայողությունների կառավարման և պլանավորման, պարտքի կառավարման, ինչպես նաև ֆինանսական մի շարք ծառայությունների վերաբերյալ: Սովորում են սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ֆինանսական զեղծարարությունների և խախտումների դեպքում պաշտպանության հնարավոր մեխանիզմները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am