Հասարակական

Ադրբեջանական զինուժը կրկին կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական զինուժը կրկին կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը ապրիլի 15-ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ շատ երկար չեն կրակել: «Մի քանի օր առաջ, երբ հակառակորդը կրակ արձակեց նույն ուղղությամբ, այդ ժամանակվանից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ է երթևեկության համար, քանի որ վտանգավոր է: Այդ հատվածում համապատասխան ցուցանշաններ կան` շրջանցելու համար, ուղղակի, երբեմն ժողովուրդը փորձում էր այդպես անցնել»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ կրակոցները եղել են հատուկենտ:

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ էին բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Մեքենան վնասվել էր, սակայն զոհեր և վիրավորներ չկային: Հայկական ստորաբաժանումները պատասխան կրակով լռեցրել էին հակառակորդին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում