Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ապամոնտաժվում է Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցը

Ապամոնտաժվում է Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցը

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապամոնտաժվում է Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցը: Տարիների ընթացքում վթարային այս շինությունը վերածվել էր ավերակների: Շուրջ 30 տարի ավերիչ երկրաշարժը հիշեցնող կառույցը նաև մի քանի կյանք է խլել: Կառույցում պարբերական էին ինքնափլուզումները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության որոշմամբ՝ Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո հողամասը սեփականության իրավունքով տրվում է «Բասենի Գովք» ՍՊԸ-ին՝ տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով:
Ներդրողը պարտավորվում է իրականացնել մեկ միլիարդ դրամի ներդրում՝ ստեղծելով 100-150 նոր աշխատատեղ: Ընկերությունը, բացի ներդրումներից, պարտավորվել է պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները: Պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում՝ հողամասը և դրա վրա կատարված ներդրումներն ու անբաժանելի շինությունները վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
Կառույցը ժամանակին համարվել է Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկը: 1978 թվականին շահագործման հանձնված այս կառույցը իր հարմարությունների ու սպասարկման որակի համար համարվել է լավագույններից: 2002 թվականին շենքը մասամբ ապամոնտաժվել է 10 հարկանի կառույցի թողնելով 4 հարկերը: Կառույցի մուտքը զարդարում է Ֆերդինանտ Առաքելյանի «Հյուրընկալություն» հարթաքանդակը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am