Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

«Տոհմային կայան» ՓԲԸ-ի կառավարումը հանձնվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրամին


ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, համաձայն ԱՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 9-ի № 233-Ա որոշման,  ապրիլի 12-ին ստորագրել է «Տոհմային կայան» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարումը «ԱԳՐՈ ԱՐՑ» ՍՊԸ-ին (ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետեր՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրամ) հանձնելու մասին պայմանագիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Պայմանագրի կնքման անհրաժեշտությունը բխել է «Տոհմային կայան» ՓԲԸ-ի գործունեության արդյունավետության բարձրացման կարևորությունից: ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է աջակցել «Տոհմային կայան» ՓԲԸ-ի գործունեությանը՝ ելնելով պետական ծրագրերից և ընկերության կանոնադրությամբ նախատեսված նպատակներից: 

Պայմանգրի ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանը, պրոռեկտոր, «ԱԳՐՈ ԱՐՑ» ՍՊԸ-ի տնօրեն Սարիբեկ Գալստյանը, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ