Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գառնու տաճարի մոտակայքում հյուրանոց կառուցելու ծրագիր չկա. ՀՀ մշակույթի նախարարություն

Գառնու տաճարի մոտակայքում հյուրանոց կառուցելու ծրագիր չկա. ՀՀ մշակույթի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում հյուրանոց կառուցելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը: «Այս պահի դրությամբ նման ծրագիր չկա»,-ասաց նա:

Գառնի համայնքի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանն էլ հավելեց, որ դրանք պարզապես խոսակցություններ են, որոնք շղթայական ձևով տարածվում են լրատվամիջոցների կողմից: «Մեզ ոչ մի կազմակերպություն շինարարություն անելու մասին հայտ չի ներկայացրել: Բնակիչների կողմից ևս բողոքներ չենք ստացել այս խոսակցության հետ կապված»,-ասաց Մարտիրոսյանը:

Զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում հյուրանոցային համալիր կառուցելու խոսակցություններ են շրջանառվում: «Սա ընդամենը ընչաքաղցության և ագահության արդյունք է և որևիցե կերպ հիմնավոր չէ: Մի կարծեք, թե Ավստրալիայում կամ Արգենտինայում նստած մեկը Հայաստան չի գալու միայն նրա համար, որ Գառնու տաճարի մոտ չկա այդ հյուրանոցը: Եկողն էլ մեզ հայհոյելու է արժեքը ոտնահարելու համար»,-ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am