Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի ֆուտբոլի Մ14-ի առաջին թիմը զիջեց ՆՀՀ Մակեդոնիային  

Հայաստանի ֆուտբոլի Մ14-ի առաջին թիմը զիջեց ՆՀՀ Մակեդոնիային

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ14 տարեկանների թիմը կրկին պարտություն կրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարի չորրորդ խաղային օրը: Հայաստանի Մ14-1 հավաքականը հանդիպեց ՆՀՀ Մակեդոնիայի իր հասակակիցների հետ և պարտվեց 0:2 հաշվով: Մակեդոնական թիմի կազմում գոլերը խփեցին Համզա Մեհմեդրիզան և Միխաիլ Տալևսկին:

Հայաստանի Մ14-1 խաղադաշտ դուրս եկավ հետևյալ կազմով. 1. Վազգեն Մարտիրոսյան, 20. Կարեն Դավթյան, 16. Վրեժ Մկրտչյան, 14. Հովհաննես Ղազարյան, 13. Սուրեն Ապրեսյան, 23. Սարգիս Սողոմոնյան, 8. Արմեն Ադամյան, 14. Էրիկ Ամիրխանյան, 9. Լևոն Պետրոսյան, 2. Վանիկ Պետրոսյան, 21. Արմեն Սարգսյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am