Հասարակական

Մի խումբ երիտասարդներ կաթվածահար էին արել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Մի խումբ երիտասարդներ կաթվածահար էին արել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ երիտասարդներ նստացույց էին կազմակերպել Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում` Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երիտասարդները փակել էին ճանապարհի երթևեկելի հատվածը, ինչի հետևանքով խցանում էր առաջացել: Նրանք սկզբում ճանապարհի այդ հատվածում վրան տեղադրեցին, սակայն ոստիկաններն անմիջապես մոտեցան և հեռացրին վրանը:

Ներկայումս նստացույցն ավարտվել է: Ոստիկանության աշխատակիցները երիտասարդներին հեռացրին ճանապարհի երթևեկելի հատվածից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում