Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքի մասնակիցների պայթեցրած ճայթռուկը վնասել է Aysor.am կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը

ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքի մասնակիցների պայթեցրած ճայթռուկը վնասել է 
Aysor.am կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ կենտրանական գրասենյակի մոտ ապրիլի 11-ի երեկոյան կազմակերպված հավաքի մասնակիցները ճայթռուկ են պայթեցրել, ինչի հետևանքով վնասվել է Aysor.am լրատվական կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է կայքը:

«Նմանատիպ գործողությունները մարդաշատ վայրերում թույլատրելի չեն, որովհետև վնասում են մարդկանց առողջությունը: Ակնհայտ է, որ օգտագործված ճայթռուկը վտագն է ներկայացնում և կարող էր ծանր հետևանքներ ունենալ հավաքի մասնակիցների համար ևս: Ըստ դրա օգտագործման կանոնների՝ արգելվում է այն օգտագործել փակ տարածություններում, ունի վտանգավորության երկրորդ աստիճան»,- նշում է կայքը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորներն ապրիլի 11-ին խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր «ծխային շոու» իրականացրեցին:

Իր ելույթի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը: «Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը:

Լուսանկարը՝ Aysor.am կայքից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]