Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գագիկ Հարությունյանը Սիրիայում զարգացումները որակում է բավականին վտանգավոր

Գագիկ Հարությունյանը Սիրիայում զարգացումները որակում է բավականին վտանգավոր

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ծովային ուժերը պատրաստվում են մոտենալ Սիրիային: Ռուսաստանն ևս պատրաստ է հարվածել այն հրթիռներին, որոնք կուղղվեն Սիրիայի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը բավականին վտանգավոր համարեց Սիրիայում ընթացող զարգացումները:

«Սիրիայում նույնիսկ քիմիական զենք օգտագործելու վարկածն է շրջանառվում: Ասում են, որ փորձել են քլորով թունավորել, զոհվել է 50-70 մարդ: Պատրաստվում են մոտենալ նաև ամերիկյան ծովային ուժերը: Զարգացումները շատ վտանգավոր են, քանի որ փոքր տարածքում ռուսական, իրանական, ամերիկյան ուժերը գտնվում են գրեթե անմիջական շփման մեջ: Նրանք շատ մոտ են իրար կանգնած»,-ասաց Հարությունյանն ու հավելեց՝ դա շատ անհանգստացնող խնդիր է:

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենց զինվորները պետք է լքեն Սիրիան: Սակայն Հարությունյանի կարծիքով՝ ներքին ուժերը միշտ չէ, որ թույլ են տալիս Թրամփին գործել համաձայն իր մոտեցումների: Եվ նրա հաջորդ հայտարարությունն այն էր, որ ԱՄՆ-ն շատ կոշտ պատասխան կտա Սիրիային: «Շատ ավելի կոշտ հնչեց ռուսական պատասխանը, որում ասվում էր, որ իրենք ոչ միայն կպատասխանեն այն հրթիռներին, որոնք ուղղված կլինեն Սիրիայի դեմ, այլ նաև այն օբյեկտներին, ովքեր արձակում են նման հրթիռներ: Սա արդեն ամենավատ սցենարն է»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ սիրիական բանակը, ռուսական, իրանական զինված ուժերի հետ համատեղ, բավական մեծ հաջողությունների է հասել: Հարությունյանի խոսքով՝ եթե մեկ տարի առաջ Սիրիայի մեծ մասը դեռևս տարբեր ուժերի վերահսկողության տակ էր, ապա այսօր Սիրիայում հիմնականում վերահսկողությունը կառավարական ուժերի կողմից է իրականացվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am