Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աման Տուլեեւն ընտրվեց Կուզբասի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ

Աման Տուլեեւն ընտրվեց Կուզբասի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուզբասի նախկին նահանգապետ Աման Տուլեեւն ընտրվել Է Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է մարզխորհրի ապրիլի 10-ի նստաշրջանից:

«Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ Է ընտրվել Աման Տուլեեւը»,- ասել Է մարզխորհրդի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վալենտինա Իվանչենկոն՝ հրապարակելով գաղտնի քվեարկության արդյունքները, որին մասնակցել են նստաշրջանին ներկա 39 պատգամավորներ: 46 պատգամավորից բաղկացած մարզխորհրդի ներկայիս կազմն աշխատելու Է մինչեւ 2018 թվականի սեպտեմբերը, երբ նշանակված են մարզխորհրդի ընտրությունները:

Տուլեեւի թեկնածությունն առաջադրել Էր «Եդինայա Ռոսիյա» խմբակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am