Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Առաջին եռամսյակում Արցախի պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը գերազանցվել են 5.6 տոկոսով


ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11 միլիարդ 304.2 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ եռամսյակի մուտքերի պլանավորված ցուցանիշը գերազանցվել է 5.6 տոկոսով կամ 604.2 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճը կազմել 74.6 տոկոս կամ 4 մլրդ 830 մլն 600 հազ դրամ:

Այն հարցին, թե ինչով է եղել պայմանավորված մուտքերի այդչափ ավելացումը, ֆիննախից պարզաբանեցին, որ 4 մլրդ 830 մլն 600 հազ դրամից 3 մլրդ 925 մլն 300 հազ դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հանքագործական ընկերության կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 905.3 մլն դրամը կամ 18.7 տոկոսը` ապահովվել է հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 9 մլրդ 116 մլն 700 հազ դրամը կամ 80.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 մլրդ 612 մլն 200 հազ դրամի կամ 71.2 տոկոսի դիմաց:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ