Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնակեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը

Գյումրիում մեկնակեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ապրիլի 7-ին մեկնակեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արդեն 12-րդ տարին անցկացվող գիտաժողովը կյանքի է կոչվում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում:

Այս տարի գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցներին եւ արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին: Երկօրյա գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ղազախստանի ներկայացուցիչները:

Լիագումար նիստերի ժամանակ բանախոսները կներկայացնեն հիմնականում երաժշտարվեստին առնչվող հարցեր: Գիտաժողովի բացման ժամանակ ողջունելով բոլոր հյուրերին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանը հույս հայտնեց, որ այս գիտաժողովը ևս կլինի արդյունավետ և կնպաստի միջմշակութային խնդիրների լուծմանն ու կապերի ամրապնդմանը: Գիտաժողովի առաջին լիագումար նիստին ներկայացվեցին երաժշտագիտության մեթոդաբանության կատարելագործման, միջմշակութային փոխազդեցության դետերմինացիայի ձևերին և գործոններին, Ժանրի գաղափարին առնչվող և այլ հարցեր: Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am