Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Չինարիի հատվածում ադրբեջանական զինուժի դիվերսիայի  հետևանքով 3 հայ զինծառայողի սպանության վերաբերյալ գործը

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Չինարիի հատվածում ադրբեջանական զինուժի դիվերսիայի  
հետևանքով 3 հայ զինծառայողի սպանության վերաբերյալ գործը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Գրիգոր Նարայանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի գործը, որը վերաբերվում է 2016թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի համայնքում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երեք հայ զինծառայողի սպանությանը:

Գործն առնչվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին, որի առաջին մասը կյանքի իրավունքի խախտումն է: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴ-ին դիմել են զոհված զինծառայողներ՝ 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996-ին ծնված Էրիկ Աբովյանի և 1990-ին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողներն  ու քույր-եղբայրները:

Նրանց շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am