Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 1-ին հանրահավաք-երթ կանցկացնի

 Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 1-ին հանրահավաք-երթ 
կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 1-ին` ժամը 19.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հանրահավաք-երթ կանցկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով` հանրահավաք-երթը նվիրված է լինելու երկրում առկա սոցիալական կարեւորագույն հիմնախնդիրների բարձրաձայնմանը: «Կուսակցության անդամներն իրենց ելույթներում անդրադառնալու են բանկային համաներումներին: Խոսվելու է աշխատավորների իրավունքների պաշտպանության խնդիրների, շքեղության հարկի կիրառման անհրաժեշտության, բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրենքի կիրառման մասին»,-ասաց նա:

Նարեկ Գալստյանը նշեց, որ կուսակցության անդամներն արդեն  Երեւանի քաղաքապետարանին են փոխանցել երթ անցկացնելու մասին իրազեկման փաստաթուղթը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը նշեց, որ բազմամարդ հանրահավաք անցկացնելու համար կուսակցությունը պետք է առաջիկայում լավ աշխատի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am