Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է. Արա Բաբլոյանն անձամբ ծանոթացավ երեխաների վիճակին

«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է. Արա Բաբլոյանն 
անձամբ ծանոթացավ երեխաների վիճակին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է: Այս մասին նշեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով այցելեց Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, ուր տեղափոխվել են 8 տուժածները: ԱԺ նախագահը հիվանդանոցում ծանոթացավ նրանց վիճակին և որպես մանկական վիրաբույժ իր պարտքն համարեց ներկա լինել երեխաներից մեկի վիրահատությանը: «Երեխաների վիճակը միջին ծանրության է: Նրանք բոլորը տարբեր վնասվածքներ ունեն՝ թեթևից ծանր: Միայն մեկ երեխայի վիճակն է ծանր. բավական մեծ վնասվածք է՝ ազդրի վերին երրորդականում: Մկանները բոլորը վնասվել են: Վնասվածքը մինչև ոսկոր է հասել, բարեբախտաբար՝ ոսկրը չի վնասել: Վնասվածքները բեկորային են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաբլոյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն էլ տեղեկացրեց, որ տուժածներն ունեցել են բազմաթիվ վնասվածքներ, այնպիսիք, որոնց համար պարտադիր պետք էր կար դնել: Իսկ ծանր վիճակում գտնվող երեխայի՝8-ամյա Ռուբինա Մարկոսյանի մոտ նաև արյունահոսություն է գրանցվել: Գիշերը դուրս գրվողներ չեն լինի, բոլորը կմնան հսկողության տակ: 

Հիվանդանոցում հավաքվել են տուժածների հարազատները:

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ