Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստան-Արցախ» հիմնադրամը հունվար-մարտին 6.8 միլիոն դոլարի նպաստ է հայթայթել

«Հայաստան-Արցախ» հիմնադրամը հունվար-մարտին 6.8 միլիոն դոլարի նպաստ է 
հայթայթել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին եռամսյակում «Հայաստան-Արցախ» հիմնադրամն ավելի քան 6.8 միլիոն դոլար արժեքով մարդասիրական օժանդակություն է հավաքագրել Հայաստանի ու Արցախի համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հինադրամից՝ հավելելով. «Սոյն օժանդակութիւնը իրականացնելու համար, Հայաստան Արցախ Ֆոնտը $6.7 միլիոն ընդհանուր արժէքով դեղորայք եւ այլ մարդասիրական պիտոյքներ ապահոված է AmeriCares կազմակերպութենէն ($4 միլիոն), ներառեալ TOMS Shoes կօշիկի ընկերութեան կողմէ նուիրուած կտաւեայ (canvas) կօշիկներ, ինչպէս նաեւ MAP International-էն ($1.7 միլիոն), Direct Relief International-էն ($747,000), եւ Fawn Grove Compassion Center-էն ($119,000)։

Մեծարժէք ապրանքներ նուիրած են նաեւ Agape Project-ը ($83,000) եւ Պրն. Սերգեյ Սարգիսովը ($15,500)։  

Այս ժամանակաշրջանին նուիրուած դեղորայքն ու բժշկական պիտոյքները առաքուած են Հայաստանի Առողջապահութեան Նախարարութեան, Արցախի Առողջապահութեան Նախարարութեան, ՀԲԸՄ Քլոտիա Նազարեան Բժշկական Կեդրոնին, Արաբկիրի Մանուկներու Միացեալ Հիմնարկին, Մուրացան Երեխաներու Ներզատաբանութեան (Endocrinology) Կեդրոնին, Ուռուցքաբանութեան Ազգային Կեդրոնին, եւ Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Բժշկական Կեդրոնին։  

Անցեալ 29 տարիներուն, Հայաստան Արցախ Ֆոնտն ու զայն նախորդած Միացեալ Հայկական Ֆոնտը Հայաստանին ու Արցախին հայթայթած են $783 միլիոն ընդհանուր արժէքով մարդասիրական օժանդակութիւն, 158 թռիչքներով եւ 2,392 ծովային արկղերով։  

«Հայաստան Արցախ Ֆոնտին կանոնաւորաբար կ՚առաջարկուի միլիոնաւոր տոլար արժէքով կեանք փրկող դեղեր եւ բժշկական պիտոյքներ», յայտնեց Հայաստան Արցախ Ֆոնտի Նախագահ Յարութ Սասունեանը եւ շարունակեց՝ «Մեզի կը մնայ հոգալ առաքման ծախսը միայն։ Մեծապէս կը քաջալերենք ձեր առատաձեռն նուիրատուութիւնները, որպէսզի կարենանք շարունակաբար այս կենսական օժանդակութիւնը տրամադրել Հայաստանի եւ Արցախի բոլոր բժշկական կեդրոններուն»։ 

Յաւելեալ տեղեկութեան համար, կը խնդրուի դիմել Հայաստան Արցախ Ֆոնտի գրասենեակին. հեռաձայնի թիւ՝ (818) 241-8900. իմէյլի հասցէ՝ sassoun@pacbell.net»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am