Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կալիֆոռնիայում սուրճ վաճառողներին պարտավորեցրել են նախազգուշացնել ըմպելիքի վտանգավորության մասին

Կալիֆոռնիայում սուրճ վաճառողներին պարտավորեցրել են նախազգուշացնել ըմպելիքի վտանգավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի դատարանը նահանգի տարածքում աշխատող սուրճ վաճառողներին՝ 90 ռեթեյլերների, այդ թվում՝ Starbucks-ին, պարտավորեցրել Է գնորդներին նախազգուշացնել այդ ըմպելիքի գործածման հետեւանքով ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մարտի 30-ին հայտնել Է Reuters-ը:

Սուրճի վաճառքով զբաղվող ընկերությունների դեմ հայց են ներկայացրել մի խումբ ակտիվիստներ: Փաստաթղթում նրանք վկայակոչել են նահանգի այն օրենքը, որով գնորդներին պարտավոր են նախազգուշացնել մթերքներում այնպիսի վտանգավոր նյութերի պարունակության մասին, որոնք կարող են ուռուցքային հիվանդություններ առաջացնել: Նման քիմիական նյութերից մեկն ակրիլամիդն Է՝ քաղցկեղածին նյութ, որը գոյանում Է սուրճի հատիկները բովելու ժամանակ եւ մնում Է սուրճի մեջ:

Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Էլիխու Բեռլն իր որոշման մեջ նշել Է, որ սուրճ վաճառողները չկարողացան ապացուցել, որ ակրիլամիդն ըմպելիքի մեջ պարունակվում Է ոչ վնասակար քանակություններով եւ չի սպառնում սպառողների առողջությանը: Սուրճ վաճառող ընկերությունները կկարողանան դատավճիռը բողոքարկել մինչեւ ապրիլի 10-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am