Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ը նույնպես մասնակցում է «ԱրմՀայԹեք-2018»-ին

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ը նույնպես մասնակցում է «ԱրմՀայԹեք-2018»-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ին մեկնարկած սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված է նաեւ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կենտրոնը ցուցադրում է տարբեր տեսակի ականների մոդելներ, ինչպես նաեւ այն   բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ականազերծման համար՝ բժշկական պայուսակներ, փրկարարական համազգեստ եւ այլն:

Կենտրոնի ներկայացուցիչ Ամալյա Վանեսյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը համագործակցում է DOK-ING խորվաթական ընկերության հետ, որը ներկայանում է իր ականազերծող  մեքենաներով:

«Մեքենաները հեռակառավարվող են, նախատեսված են թե՛ հակահետեւակային, թե՛ հակատանկային ականների համար, այսինքն՝ հողը փորելով առաջ են գնում ու ական հանդիպելիս այն պայթում է, բայց քանի որ մեքենաները զրահապատ են, նրանք որեւէ վնաս չեն կրում:  Մարդկային գործոնն էլ արդեն հեռվից է աշխատում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Կենտրոնը գործում է 2012 թվականից, եւ այս տարիների ընթացքում զբաղվել է ականազերծման, ականային վտանգ պարունակող համայնքներում իրազեկման աշխատանքներով:

«Փորձում ենք այնպես անել, որ ականային վտանգը մեր երկրում նվազի, ավելի շատ ռեսուրսներ ներգրավենք եւ քիչ զոհեր ունենանք եւ Հայաստանում իրավիճակը կարողանանք այն մակարդակին հասցնել, որ ականային պատահարներ, դեպքեր չլինեն»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]